news.am Ռուսաստանը պատրաստ է համարժեք ռազմատեխնիկական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը շարունակի զինել Գրենլանդիային։ Դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Եթե նրանք որոշեն այս տարածաշրջանը լցնել ինչ-որ համակարգերով, եթե սկսեն ներդնել իրենց «Ոսկե գմբեթ» հայեցակարգի տարրերը, դա արդեն կլինի մի իրավիճակ, որը ռազմատեխնիկական փոխհատուցման միջոցառումներ կպահանջի, և մեր մասնագետները լիովին պատրաստ կլինեն դրան։ Դրանում կասկած չկա և չի կարող լինել»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։