factor.am Չեչնիայից Երևան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են համարվում Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը, Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
BBC-ի ռուսական ծառայության հարցմանն ի պատասխան էլ կոմիտեից հայտնել են՝ Իմինովան և Բայսարովը գործել են «առայժմ չբացահայտված անձի ցուցումով»։
Գերատեսչությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել է Ռուսաստանին՝ քննությանը աջակցելու խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Քննության վարկածով՝ Բայմուրադովայի մահվան պատճառը եղել է խեղդամահությունը, թեև, ինչպես նշում է Քննչական կոմիտեն, դա միանշանակ հաստատել հնարավոր չէ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են «արյունազեղումների մանր և խոշոր օջախներ՝ բութ առարկաների ազդեցության հետևանքով, ինչպես նաև մի քանի փոքր մակերեսային մաշկային վնասվածքներ դեմքի աջ հատվածում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում