TRIPP-ի նախագիծը կօգնի Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով դեպի Արևմուտք տարանցիկ անխափան կապ ապահովել. Գոր | 1lurer.am

1lurer.am  Հնդկաստանում ԱՄՆ դեսպան, Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորը Բիշքեկում կայացած բիզնես ֆորումում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը գիտակցում է Կենտրոնական Ասիայի կարևորությունը՝ այդ թվում համաշխարհային փոխկապակցվածության տեսանկյունից: Գորի խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պատմական գագաթնաժողովից ի վեր ամերիկյան կողմը խթանում է TRIPP-ի նախագիծը:

«Այն կօգնի Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով դեպի Արևմուտք տարանցիկ անխափան կապ ապահովելու»,- մանրամասնել է դեսպանը։ Նրա խոսքով՝ դա պատմական քայլ է ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն