Տենդենց ենք տեսնում իջնելու. Թորոսյանը՝ ՀՀ-ում աղքատության մակարդակի մասին | 1lurer.am

1lurer.am  Ծայրահեղ աղքատությունը կազմում է 0.6 տոկոս, իսկ աղքատությունը, որը չափվում է աղքատության միջին գծով, կազմում է 21.7 տոկոս, ԱԺ-ում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախկինում ավելի բարձր են եղել ոչ միայն այս թվի համեմատ, մենք նաև տենդենց ենք տեսնում իջնելու: 2023-ին եղել է 1.1, 2024-ին՝ 0.6, ու վստահ եմ, որ 2025-ին ավելի ցածր է լինելու:

Նույնը աղքատության մասին է՝ ոչ ծայրահեղ՝ 26.5, 24.8, 23.7 և նոր մեթոդաբանությամբ՝ 21.7: Մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է սա իհարկե՝ և՛ ներքին, և՛ արտաքին:

Անում ենք բարեփոխումներ բոլոր ուղղություններով, շեշտը դնում ենք աշխատանքի և անհատական ջանքի վրա՝ չմոռանալով մեր քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում աշխատել»,- նշեց Թորոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն