Կիևը հայտարարում է, որ խաղաղության բանակցությունների վերջին փուլը կկենտրոնանա ռազմական հարցերի վրա | azatutyun.am

azatutyun.am  Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եռակողմ խաղաղ բանակցությունների վերջին փուլը կկենտրոնանա ռազմական հարցերի վրա, այսօր Կիևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Հեորհիյ Տիխյին ասել է, որ Ուկրաինան ցանկանում է լսել ռուսական պատվիրակության կարծիքը նախորդ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ, և որ Կիևը ցանկանում է հասկանալ, թե ինչի են «իրականում պատրաստ» Մոսկվան և Վաշինգտոնը։

Այսօր Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն