Դատարանը մերժեց Միքայել սրբազանի պաշտպանական կողմի բացարկի միջնորդությունը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում նիստը սկսվեց նախագահող դատավոր Էդգար Մանասյանին բացարկի միջնորդություն ներկայացնելով։ Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշեց, պատճառը գործով դատախազ Վահան Հարությունյանի հետ դատավորի ունեցած ընկերական կապն է։

Դատարանը մերժեց միջնորդությունը։ Այսպիսով Միքայել սրբազանի վերաքննիչ քրեական բողոքը կքեն դատավորներ Վաչե Մարգարյանը, Նարինե Հովակիմյանը և նախագահող Էդգար Մանասյանը։

Մինչ միջնորդությունը Վերաքննիչ քրեական դատարանում նիստը նախագահող Էդգար Մանասյանն անձամբ հայտնեց, որ գործով հանրային մեղադրող Վահան Հարությունյանի հետ միասին աշխատել են և ունեն ընկերական կապեր։

«Մենք միմյանց առիթներին մասնակցություն ենք ունեցել, սակայն դատարանը հավաստիացնում է, որ սա որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ դատարանի անաչառության վրա»,– ասաց Մանասյանը։

Արա Զոհրաբյանը հավելեց, որ պաշտպանական կողմը վերապահում ունի նաև գործով մյուս դատավոր Վաչե Մարգարյանի հետ կապված, սակայն նրա նկատմամբ բացարկի միջնորդություն չեն ներկայացնում, քանի որ եթե նախագահողի բացարկի միջնորդությունը հաստատվի, դատավորների ամբողջ կազմը պետք է փոխվի։

Ի դեպ, Միքայել սրբազանինի դատարան են տեղափոխել բժշկական կենտրոնից, սակայն նա դատարանին հայտնեց, որ այս պահին նիստին մասնակցելու հետ կապված առողջական խոչընդոտ չունի։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն