51 երկրի ներկայացուցիչ Երևանում մասնակցում է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրին

Այս օրերին Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP): Այն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Ծրագրի ընթացքին հետևում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը և ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Զորան Բահտիյարևիչը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

FDEP-ին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ 51 ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչ բժիշկներ։ FDEP-ի շրջանակում վերապատրաստվում են մասնագետներ ֆուտբոլային բժշկության տարբեր ոլորտներում՝ արտակարգ բժշկական միջամտություն, վնասվածքների կանխարգելում, վերականգնում, սնուցում և հոգեբանական աջակցություն՝ ֆուտբոլիստների առողջության և անվտանգ խաղային միջավայրի ապահովման նպատակով։

Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Մեծ հաճույքով ողջունում եմ Ձեզ Երևանում։ Մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ այսպիսի միջոցառման շրջանակում։ Սա տարվա լավագույն եղանակը չէ Հայաստան այցի համար։ Հուսով եմ՝ կգաք նաև ամռանը և կտեսնեք այս արևոտ ու կանաչ երկիրը։ Բայց կարծում եմ՝ ամենակարևորն այստեղ ստացած ջերմությունն է։ Շնորհակալություն մասնակցության համար։ Հուսով եմ՝ այս օրերը ձեզ համար շատ արդյունավետ կլինեն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն