news.am Սիրիայի գլխավոր շտաբի պետ Ալի ալ-Նասանն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը, հաղորդում է SANA-ն:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական պատվիրակության այցը կտևի մի քանի օր և նպատակ ունի զարգացնել ռազմական համագործակցությունը՝ երկու երկրների շահերից ելնելով։
Անցյալ տարվա հունիսին Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, արտգործնախարար Ասաադ աշ-Շաիբանին և հետախուզության գլխավոր տնօրեն Հուսեյն Սալամեհը Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ՝ երկկողմ համագործակցությունը քննարկելու համար։