Քննարկում ենք Սոլովյովին Պատվո շքանշանից զրկելու հարցը․ Թագուհի Ղազարյան | factor.am

factor.am  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը թիմակիցների հետ քննարկում է Կրեմլի՝ ծայրահեղական հայացքներով հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովից ՀՀ-ի կողմից տրված Պատվո շքանշանը հետ վերցնելու հարցը։

2013 թվականին Սերժ Սարգսյանն էր Սոլովյովին այդ շքանշանը տվել՝ բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը։

Սոլովյովին շքանշանից զրկելու հարցը սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ, եթե ՌԴ շահերից բխի, նաև պետք է ռազմական օպերացիա ՀՀ-ում իրականացնել։ Այս հայտարարությունից հետո Թագուհի Ղազարյանը հայտարարել էր, որ պետք է քննարկել Սոլովյովին շքանշանից զրկելու հարցը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն