Թրամփը մանրամասներ է հայտնել Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարևոր թեմաներ, այդ թվում՝ առևտուրը, ռազմական հարցեր և ապրիլին իր՝ Չինաստան կատարելիք այցը։

Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social հարթակում կատարած գրառման մեջ։

Նրա խոսքով՝ քննարկման թեմաներից են եղել նաև Թայվանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի, լրացուցիչ գյուղատնտեսական արտադրանքի գնումը, ինչպես նաև ինքնաթիռների շարժիչների մատակարարումները և բազմաթիվ այլ թեմաներ, որոնք Թրամփը դրական է գնահատել։

Նա կարևորել է Չինաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը՝ համոզմունք հայտնելով, որ իր նախագահության հաջորդ երեք տարիների ընթացքում շատ դրական արդյունքներ կլինեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն