ՏԿԵՆ-ը, Եվրոպական ներդրումային բանկը և գործընկեր կառույցները Սյունիքի զարգացմանն ուղղված հուշագիր են ստորագրել

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,  Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում կնքվել է Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագիր:

Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Հուշագրի շրջանակում ստացված տեխնիկական աջակցությունով նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված մոտ  55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն