Էրդողանը ընդգծել է Փաշինյանի և Ալիևի քայլերը խաղաղության հաստատման համար | factor.am

factor.am Ջերմորեն շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ովքեր արժանացել են այս տարվա Զայեդ մրցանակին։ Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Իլհամ Ալիևի կողմից ձեռնարկված համարձակ քայլերը և Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերված ամուր կամքը համարում եմ չափազանց կարևոր՝ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներին ուղղված շնորհավորական տեսաուղերձում։

«Ես հավատում եմ, որ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելով, որի նպատակը, շրջանակը, բովանդակությունը և ոգին համաձայնեցված են երկու կողմերի կողմից, Կովկասի ապագայում նոր էջ կբացվի։ Թուրքիան անկեղծորեն աջակցում է մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղությանը, հանգստությանը, բարգավաճմանը և կայունությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Մենք կշարունակենք անել մեզնից կախվածը՝ Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու համար և ակտիվորեն աշխատել արդարության վրա հիմնված բարեկամության կամուրջներ կառուցելու ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին ստացել են Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը, որը հանձնել է ԱՄԷ նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում «անհավատալի» անվանեց այն, ինչ տեղի է ունենում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց՝ այս օրինակը կարող է ճանպարհային քարտեզ լինել այն երկրների համար, որոնք հակամարտության մեջ են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն