Բերդի տարածաշրջանում ՊՆ զորամասերի բուժսպասարկումը կիրականացվի ոչ թե Բերդի զինվորական հոսպիտալում, այլ Բերդի ԲԿ–ում | news.am

news.am Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։

Մասնավորապես, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նշենք, որ Բերդում տեղակայված ՀՀ ՊՆ զորային կազմավորումների բուժապահովումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2000–ին զորամասի մասնագիտացված բուժկետի հիման վրա ստեղծվել էր Առանձին բժշկական ջոկատ:

Հետագայում, 2019 թվականին, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև Բերդի և մոտակա բնակավայրերի բնակչության համար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության որակն ու հասանելիությունը բարձրացնելու նպատակով Առանձին բժշկական ջոկատը վերակազմավորվել է որպես «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն