civilnet.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կայցելի 2026-ի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո։ Այս մասին գրել է Associated Press-ը:
2026-ի Ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 6-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի փոխանցմամբ՝ սա կլինի փոխնախագահի սակավաթիվ միջազգային այցերից մեկն այս տարի։ Նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին ընդառաջ նախագահ Դոնալդ Թրամփը և կաբինետի անդամները կենտրոնանալու են ներքին քաղաքական օրակարգի և երկրի ներսում կայանալիք շրջագայությունների վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել ր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Նա նշել է, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ «խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի միջազգային խաղաղության ու բարեկեցության երթուղին առաջ մղելու համար»։