ՀՀ-ում ազատ խոսքը քրեականացված է. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների` մի խումբ քաղաքացիներ, հոգևորականներ և ԱԺ պատգամավորներ ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց` իրենց խոսքը ուղղելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որն այս պահին Հայաստանում է։

«Մարդու իրավունքները մեր տարածաշրջանում դարձել են առևտրի առարկա, մենք պարտավոր ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հիշեցնել, որ այցերն իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ դրան հետևելու են գործողություններ, այլ ոչ թե մնալու են թղթի վրա` զեկույցների ձեւով»,- ԱԺ–ի դիմաց հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ–ում ազատ խոսքը քրեականացված է, քանի որ այն մարդիկ, որ դեմ են այսօրվա իշխանությանը, հայտնվում են անազատության մեջ, ու այդ ամենն ուղեկցվում է եվրոպական կառույցների լուռ համաձայնությամբ։

«60–ից ավել քաղբանտարկյալ կա Հայաստանում, էս իրավիճակն արդեն հանդուրժելի չէ։ Մենք կոչ ենք անում երկակի ստանդարտներով չառաջնորդվել, գնահատական տալ Հայաստանում տիրող իրավիճակին, աչք չփակել, խուլ ու համր չձևանալ ու դրանով իսկ ավելի չխրախուսել, որ այս իշխանությունները շարունակեն օգտագործել ռեպրեսիվ համակարգը»,– ԱԺ–ի դիմաց ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն