Վարչապետն անհրաժեշտ է համարում շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցը րոպե առաջ լուծելու համար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը Հայաստանի պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։  Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս խնդիրը պետք է չլիներ, որովհետև 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է։ Ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվող քաղաքացիները ռազմագերի չեն՝ օգտագործելով ամենատարբեր իրավաբանական ձևակերպումներ, բայց դա ընդհանրապես մեկնաբանելու հարց չէ, որովհետև եռակողմ հայտարարության համապատասխան կետում խոսվում է ոչ միայն ռազմագերիների, այլ նաև պատանդների և այլ պահվող անձանց մասին։Սա այն դեպք է, երբ Ադրբեջանը շատ ուղիղ չի կատարում իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը անհրաժեշտ է համարում շարունակել ջանքերը՝ գերիների հարցը րոպե առաջ լուծելու համար թե խորհրդարանական, թե կառավարական մակարդակով։

«Կառավարությունն իր կողմից փորձում է գործադրել բոլոր ջանքերը, այդ թվում՝ գերեվարված եղբայրների ընտանիքների հոգսերը թեթևացնելու համար, բայց քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մենք մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն