Ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | factor.am

factor.am  Քրեական վարույթ է նախաձեռնվել քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Նշենք, որ Քննչական կոմիտեն արդեն 3-րդ օրն է` չի հաստատում` վարույթ կա, թե` ոչ։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, ըստ որի՝ «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարվածում և հայհոյում են քաղաքացուն՝ իբր ցուցմունք կորզելու համար»։

«Կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- նշել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն