ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ԿԽՄԿ պատվիրակության համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր

Փետրվարի 5-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր։

Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ դրական գնահատելով դրանց իրականացման ընթացքը և ձևավորված համագործակցության արդյունքները։

Իր հերթին Արման Սարգսյանը բարձր է գնահատել նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը՝ ընդգծելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական և կառուցողական համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել դիտարկել ու աջակցել համագործակցության նոր առաջարկների իրականացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն