ԱՍՀ նախարարն ու ԵԽ հանձնակատարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հիմնական ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հիմնական ուղղությունները՝ գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Դիտարկվել են այս ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացին։ Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ հայրենակիցների կենսապայմանների բարելավումը, մասնավորապես՝ բնակապահովման ու զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը շարունակում են լինել ոլորտային առաջնահերթություններից։

Մայքլ Օ’Ֆլահերթին ընդգծել է ԱՍՀ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը, և վերահաստատել ԵԽ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքները ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն