Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար․ Human Rights Watch | news.am

news.am Չնայած հայտարարված պարտավորություններին՝ Ադրբեջանը ոչ մի էական քայլ չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու, ինչպես նաև նրանց գույքային իրավունքները վերականգնելու ուղղությամբ։

Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Նշվում է նաեւ, որ շարունակելով անտեսել միջազգային վերահսկողությունը՝ Ադրբեջանը կասեցրել է ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների գործունեությունը կամ վտարել դրանց, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Իշխանությունները նաև հետ են կանչել մնացած միջազգային լրատվամիջոցների հավատարմագրումը:

Զեկուցում ասված է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ, քանի որ կառավարությունն ուժեղացրել է բռնաճնշումներն անկախ լրատվամիջոցների, քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ ճնշելով այլախոհությունը և էլ ավելի ամրապնդելով վախի մթնոլորտը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն