armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ որևէ արշավ չկա։ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։
«Իսկ դո՞ւք որտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Եթե նման արշավ եք տեսել, ես կմիանամ Ձեզ, մենք միասին կհեռացնենք այն մարդկանց, որոնք արշավ են իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ որոշ քաղաքական տարրեր փորձում են իրենց անձնական հետաքրքրությունները, ձևացնել, թե դա արշավ է։
«Իրականում նման բան չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցավործություններ»,- հավելել է ՀՀ ԱԺ նախագահը։