Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կկայանա մարտին | armenpress.am

armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։

Մատվիենկոյի խոսքով՝ միջխորհրդարանական հանձնաժողովը արդյունավետ կերպով գործում է՝ նպաստելով երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացմանը։

«Մարտին նախատեսվում է հանձնաժողովի հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության հարցերը։ Կարծում եմ՝ սա մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն