Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը քիչ առաջ որոշում կայացրեց հետաձգել Արման Սարոյանը՝ (Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Մայր Աթոռի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախկին հոգևորականը պահանջում է իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Արման Սարոյանը, սակայն, այսօր չի ներկայացել դատական նիստին, նա միջնորդել է հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։
Սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պնդում է, որ պատշաճ ծանուցում է կատարվել։ Զոհրաբյանը կես ժամ ընդմիջում խնդրեց, որպեսզի ապացուցի, որ ծանուցումը կատարվել է։
Ի վերջո որոշվեց նիստը հետաձգել, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին` 11:00-ին։