Միքայել սրբազանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Միքայել սրբազանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով: Այս մասին նշված է Միքայել սրբազանի պաշտպանների թիմի տարածած հաղորդագրության մեջ։

«Գանգատում նշվել է Միքայել սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ»,- հայտնում են պաշտպանները։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Էդգար Մանասյան, Նարինե Հովակիմյան և Վաչե Մարգարյան) հրապարակելու է Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ որոշումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն