Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքի։

Աջապահյանի կալանքը վերացվեց: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների՝ տնային կալանքի վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ․ հունիսի 28-ին։

Հոկտեմբերի 3-ին Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Աջապահյանի անմեղությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն