Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցեր քննարկել. Լավրով | armenpress.am

armenpress.am Ռուսաստանը պատրաստ է անվտանգության հարցեր քննարկել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք ցանկանում, որ ՆԱՏՕ-ն զբաղվի ամբողջ Եվրասիական մայրցամաքի անվտանգությամբ…. Մենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միասին, Շանհայի համագործակցության կազմակերպության մյուս անդամների, BRICS-ի հետ միասին հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ պաշտպանենք անվտանգության անբաժանելիության սկզբունքը։ Մենք, իհարկե, պատրաստ կլինենք մեր ամերիկացի գործընկերների հետ նաև այս թեմայով խոսակցությանը, երբ պարզ դառնա նրանց ընդհանուր վերաբերմունքը ռազմավարական կայունության հիմնական ասպեկտների նկատմամբ», – Լավրովն ասել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ փետրվարի 6-ին կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն