ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024-ի որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջ մղման հարցում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին ավարտվել է դեսպան Քրիստինա Քվինն ավարտել է իր աշխատանքը ՀՀ-ում։