Էստոնիան գիշերներն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը | factor.am

factor.am Էստոնիայի իշխանությունները որոշել են գիշերներն ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին և կգործի երեք ամիս ժամկետով, գրում է Current time-ը:

«Հետագա որոշումները կկայացվեն՝ հիմնվելով անվտանգության կարիքների և սահմանին տիրող իրավիճակի վրա»,- ասել է երկրի վարչապետ Քրիստեն Միխալը։

Որպես որոշման պատճառ նշվել է Ռուսաստանի «ոչ ռացիոնալ» գործողությունները սահմանին։ Էստոնիայի կառավարությունը նշել է, որ անցակետերի գիշերային փակումը թույլ կտա ավելի շատ ռեսուրսներ հատկացնել սահմանային անվտանգությանը, հաղորդում է ERR-ը։

Գիշերը գործող վերջին երկու տրանսպորտային սահմանային անցակետերը՝ Լուհամաան և Կոյդուլան, փետրվարի 24-ին կփակվեն գիշերային երթևեկության համար։ Դրանք ցերեկը բաց կլինեն 12 ժամ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն