armenpress.am Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) փորձում է կանխել Եվրոպայում հավանական պատերազմը: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
«Ոչ ոք չի կարող հերքել, որ Եվրոպան բախվում է անվտանգության խնդրին։ Եվրոպայի ժողովուրդները, նույնիսկ, խուսափում են հավանական պատերազմից»,- նշել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ խոսքը միայն ընթացող պատերազմների մասին չէ, այդ պատճառով ԵԱՀԿ-ն պետք է անի հնարավորը, որ լուծի այդ խնդիրները։
«Հենց դա էլ փորձում ենք անել»,- ասել է Սինիրիօղլուն։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դիվանագիտության մեջ չեն լինում կայծակնային արդյունքներ և պետք է զինվել համբերությամբ։