Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։

«Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի զինված ուժերում ծառայող գնդերեցների կարգավիճակը փոխվել է․ պաշտպանության նախարարի նոր հրամանով՝ բանակի հոգևոր ծառայությունը դուրս է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությունից։ Նախարարի հրամանով սահմանվել է, որ զորակոչված զինծառայողները և զինվորական պաշտոնի նշանակված գնդերեցները հոգևոր ծառայությունը շարունակելու են իրականացնել Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ և իրենց ծառայության զորամասի հրամանատարի ենթակայությամբ։

«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն