ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում

Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը:

Նա տեղեկացնում է, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել:

«Տվյալ ընտանիքներին առաջարկված նոր պայմանագրերի կնքումը պայմանավորված է բացառապես իրավական փոփոխություններով․ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների՝ կացարանով ապահովման ծառայությունների կանոնակարգումը վերապահվել է «Օթևան» ՊՈԱԿ-ին, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ծառայությունների հետագա մատուցումը կազմակերպել նախարարության որդեգրած քաղաքականության և ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և մանրամասն պարզաբանում կտրվի նաև տվյալ ընտանիքների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում»,- հայտնել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն