Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։

Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։

Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն