5d7b4b31-6b4d-4901-8808-de358dfbb1ef_w1023_r1

Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ, կքննարկվի Իրանի հարցը | azatutyun.am

azatutyun.amԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Իրանի հետ բանակցությունները, այս մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաները ուրբաթ օրն անուղղակի բանակցություններ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում: Երկու կողմերն էլ հայտարարել են, որ շուտով կրկին բանակցություններ են սպասվում:

Չորեքշաբթի օրվա հանդիպումը Նեթանյահուի և Թրամփի միջև յոթերորդը կլինի՝ ԱՄՆ նախագահի անցյալ տարվա հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն