Հրդեհ Քասախի տներից մեկում․ տուժածներ չկան

Փետրվարի 8-ին՝ ժամը 18։40-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի Սեդրակ Ջալալյան փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։06-ին, մարվել՝ 19։24-ին։

Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող աշխատանքային սենյակը (16 քմ) և ջերմահարվել  շքամուտքի առաստաղը (4 քմ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն