Իսպանիայում գնացքավարները եռօրյա համազգային գործադուլ են սկսել | azatutyun.am

azatutyun.am Իսպանիայում գնացքավարները եռօրյա համազգային գործադուլ են սկսել՝ բողոքելով երկրի երկաթուղային համակարգում անվտանգության բավարար երաշխիքների բացակայությունից։

Գործադուլը հաջորդում է հունվարին տեղի ունեցած երկու մահաբեր գնացքային վթարներին․ առաջինը՝ երկրի հարավում գտնվող Ադամուսում, որի հետևանքով զոհվել է 46 մարդ, իսկ երկրորդը՝ ընդամենը երկու օր անց Բարսելոնայի մերձակայքում, որտեղ զոհվել է գնացքավար, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Գնացքավարների արհմիությունը պահանջում է ավելի շատ աշխատակիցների ընդունում, ինչպես նաև ներդրումների ու տեխնիկական սպասարկման ավելացում:

Երկու բախումներից հետո անցկացված լրացուցիչ անվտանգության ստուգումները ևս մի շարք երթուղիներում հայտնաբերել են թերություններ և սպասարկման խնդիրներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն