ՌԴ-ն հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Օդեսայի մարզերին. զոհեր և վիրավորներ կան | factor.am

factor.am  Ռուսական զորքերը փետրվարի լույս 9-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Current time-ի հաղորդմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզում Շախտյորսկոյե գյուղում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ։ 57-ամյա կինը ծանր վիճակում է։

Ըստ տարածաշրջանային ռազմական վարչական ղեկավար Ալեքսանդր Գանժայի՝ վնասվել է եռահարկ տուն։ Վասիլևսվկի համայնքում վնասվել են երեք մասնավոր տներ։

Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքում զոհվել է մեկ կին և 10-ամյա երեխա, ևս երեք մարդ վիրավորվել է: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ ռուսական  անօդաչուները հարվածել են քաղաքի բնակելի թաղամասին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն