Ադրբեջան է ժամանել ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությունը | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ փոխնախագահի Բաքու կատարելիք այցի նախօրեին Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների Առևտրի պալատի պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Խուշ Չոքսիի գլխավորությամբ։

Պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի հյուրերն այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանց շարքում են Apple, Ericsson AB, ExxonMobil, Visa, Boeing Global, Shell International, Azerbaijan Coca-Cola Bottlers LLC և Motorola Solutions ընկերությունների ղեկավարները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։ Փոխնախագահը Հայաստանից հետո մեկնելու է Ադրբեջան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն