ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Հայաստանում. նրան դիմավորելու են գնացել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը եւ այլք։

Հիշեցնենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանի Հանրապետությունում։

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն