«Ազատություն հայ պատանդներին». մի խումբ քաղաքացիներ նախագահի նստավայրի մոտ ակցիա են իրականացնում

Ջեյ Դի Վենսի պատվիրակությունը ժամանել է ՀՀ նախագահի նստավայր, որի մոտ՝ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում։ Նրանց ձեռքին Բաքվում բանտարկված ու դատապարտված հայերի նկարներն են, նրանք վանկարկում են Freedom (ազատություն), Freedom Armenian Hostages (ազատություն հայ պատանդներին)։

Ակցիային մասնակցում են նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը եւ այլք։

Հիշեցնենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանի Հանրապետությունում։

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն