ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը Ջեյ Դի Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։
Նախ կայացել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը, ինչին հաջորդել է մամուլի համար հայտարարությունները։