ԱՄՆ-ն 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ նախագահ Թրամփն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրար հետ շատ մեծ բանի են հասել, խաղաղությունը կերտվում է ապագայում, եւ քանի որ վարչապետն այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել իմ եւ նախագահի հետ աշխատելով, մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար միասին, այլ նաեւ բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից հետ համատեղ մամուլի համար հայտարարության ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը․

«Ես հավատացած եմ, որ այսօր նոր սկիզբ է Հայաստանի եւ ԱՄՆ գործընկերության համար։

ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց Էնվիդիա ընկերության համար, դա նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք ինչպես ամերիկյան, այլեւ Հայաստանի ընկերությունների համար․ սրանք չիպեր են, որոնք աշխարհի շատ երկրներում չկան, հիմա այստեղ կառուցվելու են եւ արդեն կառուցվում են»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ Միջուկային էներգիայի ոլորտում [գործակցությունը] երբ հունի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան եւ հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար, և խոսքը սկզբնական մոտ 5 մլրդ գումարի, հետագայում եւս 4 մլրդ ներդրումների մասին է։

«[ԹՐԻՓՓ-ի մասով]․ մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առեւտրի, տրանզիտի եւ էներգիայի հոսքի այս տարածաշրջանում, եւ աննախադեպ կապ կապահովի Հայաստանի եւ հարեւն երկրների միջեւ։ Սա հոյակապ է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլև կնպաստի խաղաղության գործընթացին։

Ինչ է անելու ԹՐԻՓՓ հիմնադրամը․ դա նշանակում է՝ մեծ քանակով մասնավոր կապիտալ է հոսելու այստեղ՝ ստեղծելու փոխկապակցվածություն։

Նոր դրոն-տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավ ձեւն այն է, որ լավագույն ռազմական տեխնոլոգիաները տարածվեն եւ տեղադրվեն։

Հիմա մենք 11 մլն դոլարի հետխուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունը, որ պետք է կերտվի, կայուն կմնա»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն