Փաշինյանին և Վենսին ներկայացվել են TRIPP նախագծի իրականացման մանրամասները

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի վենսի հանդիպումը։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։

«Հաջորդիվ ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել TRIPP նախագծի իրականացման, Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

 

Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն