Վերին Լարսի անցակետը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Ինչպես հայտնել ենք, փետրվարի 9–ի երեկոյան ճանապարհը բացվել էր ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։

«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ բեռնատարների համար ճանապարհը փակ է փետրվարի 9–ի առավոտյան ժամերից։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն