Խոսելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հեռանկարների մասին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է 5 միլիարդ դոլարի հնարավոր արտահանման ու հետագայում վառելիքի և տեխնիկական սպասարկման ոլորտում ևս 4 մլրդի երկարատև աջակցության մասին:
Բնօրինակ՝ անգլերենով նրա ելույթում օգտագործվում են export – արտահանում բառը՝ 5 մլրդի համար, եւ long-term support – երկարատեւ աջակցություն բառակապակցությունը՝ 4 մլրդի համար։
Վենսի եւ Փաշինյանի համատեղ ասուլիսի պաշտոնական թարգմանությունը որոշակի թյուրընկալումների առիթ է դարձել, որոշ զլմ-ներ գրել էին 9 մլրդ ներդրումների մասին։