Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ հունվարի 28-ին Արևշատ գյուղի 45-ամյա և Նշավան գյուղի 37-ամյա երկու բնակիչ Արևշատ գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հրավիրվել է Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն