Սահմանին մեր սահմանապահներն են, ՀՀ-ն ԵՏՄ անդամ է․ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին | factor.am

factor.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան ու Ադրբեջան այցի կենտրոնական կետը Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ռազմավարական տրանսպորտային միջանցքի՝ TRIPP-ի առաջխաղացումն է։ Այս մասին գրում է ռուսական Իզվեստիան՝ նշելով, թե, միաժամանակ, Մոսկվան արդեն իսկ հետաքրքրություն է հայտնել նախագծին մասնակցելու հարցում։

Պարբերականի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է նախագծի հարցով խորհրդակցել Երևանի իր գործընկերների հետ։

Բացի այդ, Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանի ենթակառուցվածքներում մնում է հիմնարար, ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն է, մինչև 2038 թվականն ունի Հայաստանի ամբողջ երկաթուղային ցանցը կառավարելու կոնցեսիոն պայմանագիր, իսկ գծերն իրենք համապատասխանում են ռուսական երկաթուղային չափորոշիչին։

«Տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղային գիծը։ Մեր սահմանապահները տեղակայված են իրանա-հայկական սահմանին։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- հայտարարել է Գալուզինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն