ԱԺ-ն հատուկ ընթացակարգով կքննարկի ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովը կողմ քվեարկեց նախագծին, որով ԱԺ-ն հատուկ ընթացակարգով կքննարկի Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը

Որոշմանը կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2։

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտնելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ընդդիմադիր պատգամավորների հիմնավորմամբ՝ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև որպես մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։

Դաշինքի շրջանառած նախագծում նշվում է, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն