ԱԺ նախագահը կարևորել է Ջեյ Դի Վենսի այցը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը՝ այն բնութագրելով որպես պատմական և Հայաստանի համար նոր հնարավորություններ բացող իրադարձություն։

«Շնորհավորում եմ բոլորիս ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի և այն հնարավորությունների համար, որոնք բացվեցին Հայաստանի առաջ։ Չեմ ուզում որևէ բան առանձնացնել, բայց պետք է ասեմ, որ խոսքը Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացման մասին է և այն օրակարգի, որը մենք իրականացնում ենք։ Այսինքն՝ խաղաղության, որը մեկ կամ երկու տարվա չէ, այլ տասնամյակների»,-նշեց ԱԺ նախագահը։

Լրագրողի հարցին՝ արդյոք շոշափելի արդյունքներ կա՞ն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի հետ կապված, Սիմոնյանը պատասխանեց, որ այս թեմայով մարտավարությունը չի փոխվել։

«Դուք հաճախ ինձ այդ հարցը տալիս եք։ Մենք ասում ենք, որ հրապարակային դրա մասին չենք խոսում, և գործն արվում է։ Որևէ բան այդ մարտավարության մեջ չի փոխվել»,-ընդգծեց նա։

ԱԺ նախագահը հավելեց, որ մշտապես քննարկվում են թե՛ գերիների, թե՛ անհայտ կորածների ճակատագրին վերաբերող հարցերը, ինչպես նաև բոլոր հարակից խնդիրները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն