Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ բեռնատարների համար ճանապարհը փակ է փետրվարի 9–ի առավոտյան ժամերից։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն