Բաքվում ձերբակալված հայերի մասին անպայման խոսք կլինի․ Վենսը՝ Բաքու այցի մասին

Բաքվում ձերբակալված հայերի մասին անպայման խոսք կլինի: Այս մասին Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին։

«Մենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենք։ Վարչապետն ասում էր, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա և որտեղ էինք մի քանի ամիս առաջ: Մի շարք հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Կարծում եմ, որ հաջողությամբ կշարունակենք աշխատել հայերի ու ադրբեջանցիների հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-10-ը ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով Հայաստանում էր։ Երևանում կայացել է Վենսի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որին հաջորդել է վերջիններիս մամուլի համար համատեղ հայտարությունը։ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը համատեղ ասուլիսի ընթացքում գերինի հետ կապված հարցի մասին չեն խոսել։

Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, լրագրողի հարցին ի պատասխան, ասել էր, որ Վենսի հետ հանդիպմանը Փաշինյանը քննարկել է նաև Բաքվում պահվող հայ գերիների հարցը․ «Ո՞նց եք պատկերացնում առանց դրա»,- ասել էր Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն